Մինուս երկու
ԺԱՆՐ
Տրագիկոմեդիա
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
100 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
12+
Երկու հիվանդ տղամարդ, որոնք թեև անծանոթ են, բայց կիսում են նույն հիվանդանոցային սենյակը` իմանալով իրենց անբուժելի հիվանդության և անխուսափելի մահվան մասին, որոշում են փախուստի դիմել և վայելել իրենց կյանքի վերջին արկածը:
Մենք կհետևենք այս գիշերային յուրօրինակ, անակնկալներով լի ճամփորդությանը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք տեղ գտնել այն աշխարհում, որն արդեն մերժում է իրենց։ Ճանապարհին հանդիպած դժվարությունները, զարմանալի հանդիպումներն ու անձնական խոստովանությունները բացահայտում են ընկերության ու միասնության ուժը, ստիպում են նորից և նորից
փնտրել հավերժ հարցերի պատասխանները՝ հայրության, մենակության, դավաճանության, սիրո, մահվան մասին։
Մեկ գիշերն էլ բավական է մի ամբողջ կյանքի սխալներն ուղղելու համար։
Բեմադրող ռեժիսոր - Սերժ Մելիք-Հովսեփյան
Բեմանկարիչ - Միքայել Վաթինյան
Երաժշտական ձևավորում- Սերժ Մելիք-Հովսեփյան
Պարերը- Իննեսա Արզաքանցյան