Դավիթ Հակոբյան
Ծնվել է 1957թ․-ին Սևան քաղաքում
1975-80թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում:
1980թ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից Կինոդերասանի թատրոն-ստուդիայի հիմնադրման աշխատանքներին (Մալյանի անվան թատրոն), որտեղ աշխատել է մինչև 1990թ․:
1990թ. աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում որպես բեմադրիչ:
1991թ. հիմնադրել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիան:
1992թ. մինչ օրս աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում` որպես դերասան և բեմադրիչ
2000-2003թթ եղել է Համազգային թատրոնի տնօրեն:
2006թ. ղեկավարել է «Գասպար Իփեքյան» և «Արեգ» թատերախմբերը /Լիբանանի,Բեյրութ/
2006թ-ից-2013թթ․ ղեկավարել է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնը:
Տարբեր հեռուստաընկերություններում կրկնօրինակել է բազմաթիվ ֆիլմեր։
Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Խաղացած դերերը թատրոնում
Նուշիչ ` «Ինքնակենսագրություն»- Նուշիչ
Բ․Բրեխտ «Արտուրո Ուիի կարիերան»- Արտուրո Ուի
Շտոկի «Աստվածային կատակերգություն»- Արարիչ
Վ․ Սարոյան «Իմ անունը Արամ է»-Պապ
Խ․ Դաշտենց «Կարոտ»-Առաքել Էլոյան
Ե․ Օտյան- «Ընկեր Փանջունի», Փանջունի
Հ․ Հակոբյան - «Լեռնային կակաչներ» Ենոք
Էդ․ դե Ֆիլիպո -«Սանիտայի թաղապետը»- Ռաֆիլու
Վ․ Սարոյան - «Մի գավաթ բարություն»- Փրիմ
Վ․ Սարոյան - «Փրկության կղզի»- Բադալ
Կ․ Մանյե- «Օսկար»- Բեռնար
Ս․ Կոսյան- «Գուցե փրկվենք»-Պոչեկ
Ու․ Շեքսպիր - «Լիր արքա»-Ծաղրածու
Ժ․ Բ․ Մոլիեր -«Տարտյուֆ»- Օրգոն
Ու․ Շեքսպիր ժ«Համլետ»- Կավդիոս
Բեմադրել է՝
Բ․ Շոու «Ինչպես խաբեց նա ամուսնուն»
Ն․ Սայմոնի «Երկրորդ ավենյուի կալանավորը»
Մ․ Իշխան «Մովսես Խորենացի Պարույր Հայկազն»
Մ․Մրոժեկ «Բաց ծովում»
Կ․ Մանյե «Օսկար»
Ս․ Կոսյան «Գուցե փրկվենք»
Մ․ Խերանյան «Շխոնց Միհրան»
Գ․ Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը»
Վ․ Սարոյան «Հեյ, ով կա այդտեղ»/մինի օպերա/
Հովհ․ Թումանյան «Անուշ», «Սասունցի Դավիթ»,
Ալ․ Շիրվանզադե «Պատվի համար»,
Ռ․Կունի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում»,
Մոլիեր «Ազնվամոլ քաղքենին»
Ֆ․ Զելլեր «Ճշմարտություն»
Շ․ Ջոնս «Իշամեղու»
Խաղացած դերերը կինոյում
«Գարեգին Նժդեհ»- Ռուբեն փաշա
«Կյանք ու կռիվ»- Պապ
«Սիմոնի ճանապարհը»- Սահակ եղբայր
«Սողոմանի երգը»- Կատինայի քաղաքապետ
«Սև հանքեր»- Լևոն պապ
«Երբ որ քամին հանդարտվի»- Օդանավակայանի տնօրեն
«Ամերիկացին»- Սիրիահայ
«Երևանյան բլյուզ»- Ոստիկան
«Thank you պապա»- Վարդապետ
«Մեր գյուղը» -Վաչո /սերիալ/
Թղթե երազանք»- Ուստա Սերոբ /սերիալ/
Մրցանակներ
2000 թ․ «Գուցե փրկվենք» ներկայացման մեջ Պոչեկի դերակատարման համար արժանացել է Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»
2013թ․ «Փրկության կղզի» ներկայացման մեջ Բադալի դերակատարման համար արժանացել է Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»
2015թ․ «Կարոտ» ներկայացման մեջ Առաքել Էլոյանի դերակատարման համար արժանացել է Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»
2022թ․ «Տղամարդու լավագուն դերակատար» անվանակարգում արժանացել է «Անահիտ» մրցանակի /«Երբ որ քամին հանդարտվի»/
2008թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման
2008թ․ ԵԹԿՊ-ի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր