Սերգեյ Թովմասյան

Ծնվել է 1960թ.  Երևան քաղաքում:

1981-84թթ սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում,

1984-1988թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում /Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց/:

1981-84թթ․ աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում

1988-92թթ աշխատել է  «Անիվների վրա» թատրոն-ստուդիաներում,

1997-2001թթ աշխատել է «ՈՒ.Ն.Ի.Մ.Ա.» Արամենիա» տիկնիկային գործիչների միջազգային կազմակերպությունում:

2002թ-ից աշխատում է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան:

 

Խաղացած դերերը  թատրոնում`

Ա.Սիմոնյանի «44 աստիճանի վրա» -Մկրտիչ

Ռ.Տոմայի «Ծուղակ» -Կյուրե Կոմիսար

Ռ.Լամուրե «Ախ, կանայք, կանայք» -Ամուսին

Մ.Խերանյանի Շխոնց Միհրան» -Պետրոս աղա

Ա.Հայկազյան «Այրվող մոմեր» -Հովիկ

Է.Ռոստան «Ռոմանտիկները» -Պասկինո

Ա.դե Մյուսե «Մարիանի քմայքները» -Տիբիա

Ա.Հերնի «Շան աղջիկ» -Գրեգ

Է.դե Ֆիլիպպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» -Սենյոր Կուպելո

Ս.Սարգսյան «Խեղճ Պետրոս» -Մնացական

Վ.Սարոյան «Մի գավաթ բարություն» -Հայր Հոգան

Դ․ Խարմս «Լյու Բյոֆ»- Պատմիչ

Նիլ Սայմոն «Մոլորվածները Նյու Յորքում»-Էդդի

Ս․ Բենշեթրի «Մինուս երկու»- Ժոիլ Թուրթան

Գի դը մոպասան «Փափլիկը»-Միանձնուհի

Օ՛ Հենրի «․․․և նորից Գարուն»- Միսթեր Փիթերս

Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»-Պապ

 

Խաղացած դերեը կինոյում

«Արարատի չորս պատկերը»

«Հրաձիգ»

«Հյուսիս-Հարավ»

«Անուրջներ» /սերիալ/

«Որոգայթ»/սերիալ/

«Ժառանգներ» /սերիալ/

«Հաջողակը» /սերիալ/

Մոլիերի «Սկապենի արարքները» ներկայացման համար Կրասնոդարի միջազգային թատերական փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին:

2013թ. արժանացել է  «Արտավազդ» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան: