Վարշամ Գևորգյան

Ծնվել է 1983 թ, Երևան քաղաքում։

2000 - 2004 թթ. սովորել է Երևանի թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց):

2004-2006 թթ.  ծառայել  է ՀՀ Զինված ուժերում

2002 թ. մինչ օրս աշխատում է «Համազգային թատրոն»- ում

2006 թ.եղել է «Նոր ալիք» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լավ էլի» շոու ծրագրի հաղորդավար

«Միսս Հայաստան - 2006», «Միսս Հայաստան - 2007» մրցույթներին մասնակցել է, որպես սցենարի հեղինակ և հաղորդավար

Վարել և կազմակերպել է բազմաթիվ շոու ծրագրեր , կորպորատիվ երեկոներ:

 

Խաղացած դերերը թատրոնում

Էդ. դը  Ֆիլիպպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» - Վիտտորիո

Մ. Խերանյան «Շխոնց Միհրան» - Սպա

Է. Ռոստան «Ռոմանտիկները» - Պերսինե

Ա. Հերնի « Շան աղջիկ » (Սիլվիա) - Լեսլի

Ալ. դը Մյուսե «Մարիանի քմայքները» - Չելիո

Ս. Սարգսյան «Խեղճ Պետրոս» - Պատվական

Վ. Սարոյան «Փրկության կղզի» - Քլարկ Լարաբի

Եվգ. Շվարց «Վիշապը» - Լանցելոտ

Հր. Մաթևոսյան «Կայարան» - Հրանտ Քառյան

Կ. Մանյե «Բլեզ» - Բլեզ դը Ամբրիե

Ա.Պ.Չեխով «Չեխովյան կատակներ» - Հյուր

Ա.Սիմոնյան «44 աստիճանի վրա» - Մգրո

Պ.Պռոշյան «Հացի խնդիր» - Սմբատ

Ա.Պ.Չեխով «Քեռի Վանյա» - Վոյնիցկի

Վ.Շեքսպիր  «Համլետ» -  Լաերտ

Գի դը  Մոպասան  «Փափլիկը»-Հեղինակ

Մաքս Ֆրիշ «Սանտա Կրուս»-

Ս. Նալբանդյան « Հաղթանակի  գենեզիս»- Վարշամ

Սամուել Բենշենթրի  «Մինուս երկու»-Քեռի Վանյա

Օ Հենրի «․․․և նորից Գարուն»- Բլումբերգեր

Խաղացած դերերը կինոյում

«Դժբախտ երջանկություն» -Արթուր /սերիալ/  

«Զգուշացիր փողից» -Ռոբերտ /սերիալ/

«Կյանքի գինը» -

«Վերադարձ»

«Արտիստը»

2004 թ. ստացել է «Տղամարդու լավագույն դերակատարման» համար մրցանակ (Թոմաս Բրանդո «Չառլեի մորաքույրը» - Բաբսի դերակատարման համար):