Մարիա Սեյրանյան
Ծնվել է 1987 թ․-ին Երևան քաղաքում:
2004-2010թթ-ին սովորել է Թատրոնի և կինոյի պետական իստիտուտի դերասանական բաժնում /Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոց/:
Խաղացել է «Մետրո» թատրոնում: 2008-ից աշխատում է « Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում» : Հանդիսանում է Սերժ Մելիք- Հովսեփյանի հիմնած
«Ագորա» թատերախմբի անդամ: Աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում ,, որպես ֆիլմերի ու մուլտերի կրկնօրինակող:
Խաղացած դերերը թատրոնում՝
Հ. Հակոբյան « Լեռնային Կակաչներ» -Իսկուհի
Հ.Թումանյան «Շաշաստան» -մի քանի կերպար
Ա.Սթրիմբերգ «Ուժեղը» -Կին
Մ. Խերանյան «Շխոնց Միհրան» -Մայրանուշ
Ս. Սարգսյան« Խեղճ Պետրոս»-Անժել
Ե.Շվարց« Վիշապը»- Ուսուցչուհի
Կ. Մանյե« Բլեզ» -Լաուրա
Վ.Սարոյան « Քո կյանքի ժամերը» -Լորին
Գ. Մարկես « Ես միայն զանգահարելու եմ եկել» - Բուժքույր
Ֆ. Զելլեր « Մայրը» -Էլոդի
Ա. Շնիցլեր «Շուրջպար»- Դերասանուհի
Ժ. Փոմրա « Սերը բավական չէ» -մի քանի կերպար
Ս. Բենշեթրի «Մինուս երկու» -Ժան
Ֆ. Զելլեր « Սուտը» -Լորանս
Գի դը Մոպասան « Փափլիկը» -Միանձնուհի
Օ՛ Հենրի « ԵՎ նորից Գարուն» - Աղջիկ
Ի. Մոշչիցկիյ « Երեք գույն. ծիրանագույն»-Մարիա
Խաղացած դերերը կինոյում
«Վայ մամա ջան» - Բուժքույր
« Էրկեն կիշեր» -Մարմնավաճառ
Նկարահանվել է մի շարք հեռուստատեսային նախագծերում: