Ստեփան Ղամբարյան
Ծնվել է 1983թ. Երևան քաղաքում:
1989-99թթ զուգահեռ սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում և ստացել ժողովրդական պարողի որակավորում։
1999-2003թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում /Սոս Սարգսյանի արվեստանոց/։
2001թ-ից մինչ օրս աշխատում է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում որպես դերասան:
2003-2005թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2005-09թթ աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում` որպես առաջատար պարող, մենակատար։
2010թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում` որպես «Դոփապար» և «Դասական պար» առարկաների դասախոս և կուրսի ղեկավար::
Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան և պարող:
2022թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում։
Խաղացած դերերը թատրոնում`
Վ.Քաչա «Գիշատիչների խնջույքը»- Հենրի
Վ.Շեքսպիր «Համլետ»- Գիլդեշտերն
Վ.Հյուգո «Գավրոշ» -Տղա
Կ.Մանյե «Օսկար» -Միշել
Կ.Մանյե «Բլեզ»-Պարող
Բ.Բրեխտ «Երեքգրոշանոց օպերա»- Ավազակ
Պ.Պռոշյան «Հացի խնդիր»- Քահանա
Գ.Խանջյան «Արտավազ Շիդար»- Արտավազդի եղբայր
Ռ.Կունի «Ջեք-փոթ» - Հենրի
Ֆլորիան Զելլեր «Ճշմարտություն»- Փոլ
Սամուել Բենշեթրի «Մինուս երկու»- Պարող
Գի դը Մոպասան «Փափլիկը» -Պրուսացի սպա
Նիլ Սայմոն «Մոլորված Նյու Յորքում»- Լուի
Քեն Քիզի «Թռիչք կկվի բնի վրայով»- Մակ Մըրֆի
Թենեսի Ուիլիամս «Տրամվայ ցանկություն»- Ստեննլի
Խաղացած դերերը կինոյում․
«Արջաորս» -Քննիչ
«Զգուշացեք փողից» -Սամվել
«Պահանջվում է գումար» -Տղամարդ
«Եղբայրներ» /սերիալ/-Ռաֆայել
«Խաչվող հետքեր» /սերիալ/- Գուրգեն
«Փեսացուն կրկեսից» -Տղամարդ
«Синдром шахматиста» - Տղամարդ
«Վարդապետի լռությունը» -Կոմիտասի աշակերտ
«Որոգայթ» /սերիալ/- Տիգրան
«Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնը» - Հայր
2010թ-ից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, 2015թ-ից` Դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Մասնակցել է նաև մի շարք մրցույթ-փառատոների և ստացել առաջին կարգի մրցանակներ և պատվոգրեր::