Սուրբ Անտոնիոսի Հրաշքը

ԺԱՆՐ

Միստիկ կատակերգություն

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

80 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

12+

Մահացել է ծեր, հարուստ օրիորդ Օրտանսը: Վշտացած բարեկամները հավաքվել են, ժառանգությունը կիսել: Շուտով պիտի սկսի սգո արարողությունը... Բայց ահա հայտնվում է մեկը, ով իրեն կոչում է սուրբ Անտոնիոս, և հայտնում, որ եկել է հանգուցյալին հարություն տալու: Անկոչ հյուրին փորձում են վռնդել, ծաղրում են, վիրավորում, բայց նա հաստատակամ է իր որոշման մեջ: Եվ... օ՜, հրաշք, հանգուցյալը շունչ է առնում: Հենց այստեղ էլ սկսվում է ամենատարօրինակը... 
Ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք կյանքում ամեն քայլ արվում է ինքնակամ, թե՞ ամեն ինչ ի վերուստ որոշված է, և մարդիկ պարզապես մարիոնետի պես կրկնում են վաղուց հայտնի սցենարը՝ ինչպես դա լինում է թատրոնում: