Ալլա Սահակյան
Ծնվել է 1982թ. Երևան քաղաքում:
1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ բաժնում /Սոս Սարգսյանի արվեստանոց/, 2004-2011թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում `դասական վոկալ բաժնում։
2003թ-ից մինչ այսօր աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում ։Համագործակցել է նաեւ տարբեր թատերախմբերի հետ (Հենրիկ Մալյանի անվան թատրոն և այլն)
2004 -2010թ Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում աշխատել է որպես խմբի վարիչ։Մի քանի օպերային ներկայացումների հագուստի մոդելավորող է։ 2012 ից սկսած մինչ օրս "Գարի Քյոսայան ջազ քառյակ"ի հետ բազմաթիվ համերգներով հանդես է գալիս որպես մեներգչուհի (Հայաստան ,ԱՄՆ,Ռուսաստան,Մոնտե -Կառլո ):Նաև հանդիսանում է համերգների կազմակերպիչ, պրոդյուսեր, սցենարիստ։2019 ին Համազգային թատրոնում Ազնավուրի ինքնակենսագրական գրքերի հիման վրա բեմականացնել է "Ազնավուր "համերգ –ներկայացումը։
Խաղացած դերերը թատրոնում`
Գ.Սունդուկյան «Օսկան Պետրովիչն էն կինքումը» - Գեղեցիկ հարուստ կին
Գ.Սունդուկյան «Բաղնսի Բողչեն» -Թալալ
Գ.Լորկա «Բեռնալդա Ալբայի տունը» - Ադելլա
Մ.Խերանյան «Շխոնց Միհրան» - Տիգրանուհի
Ռ.Լամուրե «Ախ, կանայք, կանայք» - Աննա-Մարի
Է.դե Ֆիլիպպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» - Նինուչա
Ա.Հայկազյան «Այրվող մոմեր» - Էսթեր
Եվգ.Շվարց «Վիշապը» - Ընկերուհի
Վ.Սարոյան «Փրկության կղզի» - Վիվիեն Մըք Քեչըն
Բ.Բրեխթ «Երեքգրոշանոց օպերա» -Պոլի
Ա.Չեխով «Չեխովյան կատակներ» -Պոպովա, Տատայանա
Վ․Սարոյան «Քո կյանքի ժամերը»-Մերի
Մ Ֆրիշ «Սանտա Կրուս» - Էլվիրա
Հովհ․Թումանյան «Լոռեցի Սաքո» - Կին
Գի դը Մոպասան «Փափլիկը» - Կոմսուհի
Ու․ Շեքսպիր «Վերջին Աղոթք» - Լեդի Մակբեթ
Ռ.Կուն «Ջեք Փոթ»-Բետտի
Ազնավուր-Սահակյան «Ազնավուր» -Պիաֆ ,Ազնավուր
Ֆ․Զելլեր «Ճշմարտություն»- Ալիս
Ռ.Բրեդբերի «Խատուտիկի գինին» -Լինա
Ս․ Սարգսյան «Խեղճ Պետրոս»- Լոլա
Խաղացած դերերը կինոյում
«Ախթամար»- Թամար
«Մի վախեցիր»-Շուշան
«Մի նայիր հայելուն»- Կին
«Lost and found in Armenia», Գայանե
«Այստեղ»- տիկին Նա
«Ինքնանկար» -Մարիա Մակդալենա
Նկարահանվել է հեռուստասերիալներում