... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս

ԺԱՆՐ

Կատակերգություն

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

120 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

16+

Վինչենցո Սալեմմե

«... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս»

Մոր մահվան կապակցությամբ Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ իր երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ կստանան միայն միասին ապրելու դեպքում: Սակայն հանգուցյալ մայրիկը հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները: Էնցոն զբոսաշրջային նավերի վրա նվագող միջակ երաժիշտ է՝ խաղամոլ ու անպատասխանատու. Ստեֆանոն արժութային շուկայի գործակալ է՝ միշտ ընկճված, անձնական կյանքում էլ՝ անհաջողակ... հենց նա էր վերջին տարիներին խնամում և՛ անկողնային հիվանդ մայրիկին, և՛ Չիկոյին, որն իր սեփական՝ խաղերի իրականության մեջ է ապրում, և մշտական խնամքի կարիք ունի: Ինչևէ, մայրիկի կամքը պետք է կատարվի, ու սկսվում է երեք եղբայրների՝ կասկածելի հեռանկար ունեցող, հարկադրական համատեղ կյանքը...

Բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի

Բեմանկարչությունը` Դավիթ Մինասյանի

Երաժշտական ձևավորումը` Արմեն Շահինյանի և Սամ Սարյանի

Զգեստները` Թամարա Բարոյանի

Թարգմանիչ՝ Վահե Գևորգյան