ՊԵՆԵԼՈՊԵ, Օ՜, ՊԵՆԵԼՈՊԵ

ԺԱՆՐ
Դրամա
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
150 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
16+
Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծը
«ՊԵՆԵԼՈՊԵ, Օ՜, ՊԵՆԵԼՈՊԵ»
Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան /Ֆրանսիա/
Երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել /Ռուսաստան/
Երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի
Զգեստները՝ Թամարա Բարոյանի
Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան
Գրիմ- Անուշ Բարոյան
Դերակատարներ՝
Դինահ — Նարինե Գրիգորյան
Էլիաս — Վարշամ Գևորգյան
Անթե - Նարեկ Բաղդասարյան
Նուրիցա — Ալլա Սահակյան
Օդեսսա— Տաթև Հովակիմյան
Թեոս — Անդրանիկ Միքայելյան
Սոֆյա — Միլենա Ղազարյան
Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, ով քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, պարզապես հավատարիմ մնալու օրինակ չէ: Դա հավատարմություն է իր աշխարհի բարոյական արժեքներին՝ ընտանիքին, սեփական արմատներին, ինքն իրեն անդավաճան մնալու իրավունքին։
Մյուս բևեռում Անթեն է, ով համառորեն փորձում է ամուսնանալ հերոսուհու հետ: Նա գիշատիչ է՝ պատրաստ ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։
Ներկայացման առանձին թեմա է Էլիասի ճակատագիրը: Նա պատերազմից վերադարձել է և որդեգրել պացիֆիզմի գաղափարները։
Դասական կանոնների համաձայն ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։





