Յոթ րոպե
ԺԱՆՐ
Դրամա
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
16+
Խոշոր միջազգային կորպորացիան գնում է “Picard & Roche” անվանի տեքստիլ ֆաբրիկան: Նոր տերերը, կարծես, մտադիր չեն կրճատումներ անել, ու թվում է, թե աշխատողները կարող են հանգիստ շունչ քաշել։ Բայց... նոր սեփականատերերն ուզում են, որ գործարանային խորհրդի անդամներն ընդունեն նոր աշխատանքային պայմանագրի մի փոքր կետ... Քվեարկության համար սենյակում փակված տասնմեկ կանայք պետք է որոշեն՝ ընդունե՞լ արդյոք ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդմիջման կրճատումը 7 րոպեով: Թվում է, թե 7 րոպեն մի մեծ բան չէ... սակայն որոշումը պիտի կայացվի գործարանի բոլոր 200 աշխատողների համար: Համաձայնե՞լ թե ոչ...






