Ջին խաղը

ԺԱՆՐ

Դրամա 2 գործողությամբ

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

120 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

16+

Դոնալդ Լի Կոբուրն

Կյանքը կարճ է թվում երբ առօրյադ հագեցած է՝ շատ անելիքներ ունես, շրջապատված ես հարազատներով, ընկերներով, իսկ երբ մենակ ես, երբ ապրում ես կյանքիդ մայրամուտը, երբ այլևս ապագայից ոչ մի սպասելիք չունես, այդժամ հասկանում ես, որ երևի շատ երկար ես ապրել և արդեն համը հանեցիր։ 

Այս մտքերն են տանջում մեր հերոսներին՝ Մարտին Վելլերին և Ֆոնսիա Դորսիին։ Եվ մոռացված ծերանոցում միակ բանը, որ կարող է գրավել նրանց՝ ջին խաղն է։ Թղթախաղի միջոցով  նրանք բացահայտում են իրար, հասցնում են սիրել, հիասթափվել, կարոտել, անկեղծանալ, կշռադատել անցած տարիներն ու ապրած կյանքը։

Բեմադրիչ` Արման Նավասարդյան

Բեմի և զգեստների նկարիչ` Ստեֆանի Ասատրյան 

Երաժշտական ձևավորող` Նարեկ Բաղդասարյան