Լյու-Բյոֆ






ԺԱՆՐ
Կատակերգություն
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
75 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
12+
/ներկայացումը ռուսերեն լեզվով է/
«Լյու-Բյոֆ» ներկայացման հիմքում Դանիլ Խարմսի ստեղծագործություններն են: Խարմսի աշխարհընկալումը, որ երբեմն հասնում է աբսուրդի, առավելագույնս փոխանցում է արդի դարաշրջանի ոգին:
Տարբեր մարդկանց ճակատագրեր` ժամանակի տարբեր հատվածներում, շփոթված մարդկանց, որոնք Հրաշքի են սպասում, միայնակ մարդկանց, որոնք ապրում են կողք կողքի և չեն կասկածում, որ կապված են միմյանց: Միայնակ մոլորակների նման, որոնք ենթակա են Ձգողականության ուժին, նրանք կամ ձգում են միմյանց, կամ վանում՝ չնկատելով, որ ենթարկվում են Տիեզերքի համընդհանուր օրենքին՝ Սիրո օրենքին:
Բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի
Բեմանկարչությունը՝ Դավիթ Մինասյանի
Զգեստները՝ Թամարա Բարոյանի





