Nature Morte
ԺԱՆՐ
Բան- ա- ստեղծություն
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
60 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
16+
Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի ( ծնվ. 24.05.1940. Լենինգրադ - մահացել է 28.01.1996. Նյու Յորք) ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ Բրոդսկին իր բանաստեղծությունները գրել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերեն լեզվով։ Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի, բլոկադայի տարիներին, առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ։ 15 տարեկանից աշխատել է գործարանում, դիահերձարանում, երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, համաշխարհային արձակ, դասական դիցաբանություն ու կրոնական փիլիսոփայություն: Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ 1963 թ. նրան կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Նա դատապարտվեց 5 տարի վարչական վտարման: 1972թ. Բրոդսկին վտարանդվել է ԱՄՆ: Սկզբնական ժամանակներում ապրել Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թ. ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և տեղափոխվել Նյու Յորք։ Դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։ 1987 թ. նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ։
NATURE MORTE
Nature morte /ֆրանսերեն- մեռած բնություն/, նատյուրմորտ. Ընթերցանության մեջ ներառված են Իոսիֆ Բրոդսկու այն բանաստեղծությունները, որոնք նա ձոնել է անշունչ առարկաներին, մեռած բնությանը, օրինակ՝ ջրով բաժակին, պատին, մեռած թիթեռին, մեռնող ճանճին, ծեր կատվին... Բանաստեղծը կարծես խոշորացույցի տակ է առնում մի փոքրիկ մեռնող դետալ կյանք-կտավից և մանրազնին ուսումնասիրում է՝ հասնելով ընդհուպ մինչև նրա փոշի - մոլեկուլյար էությանն ու ոգեղեն նշանակությանը: Ընթերցանությունը ռուսերենով է՝ բնագիր լեզվով:
Կարդում են՝ Դավիթ Հակոբյանը, Նարինե Գրիգորյանը, Նարեկ Բաղդասարյանը, Ալեքսանդր Գասպարյանը, Արմինե Անդրեասյանը, Վահագն Սամվելյանը, Միլենա Ղազարյանը, Միշա Հակոբյանը, Դանիել Պապյանը