Բարկանու՞մ ես

ԺԱՆՐ

Ընտանեկան

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

85 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

3+

«Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին:
Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»: Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ:
Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնելու...

Հովհաննես Թումանյան
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Ամեն նոր ծառայի առաջ տերը պայման է դնում. «Կծառայես մինչև կկվի ձեն ածելը: Բայց եթե այդ ընթացքում դու բարկանաս, 1000 մանեթ տուգանք կտաս, թե ես բարկանամ, ես կտամ»:
Հետո, համբերությունից հանելով խեղճ ծառաներին, հասցնում է բարկության և հարստություն դիզում:
Ու էդպես շարունակ... մինչև գալիս է էն ծառան, ով գիտի ինչպես սրա հախից գալ:
Դե հիմա տեսնենք՝ ով կբարկանա...

Հանս Քրիստիան Անդերսեն
ԾԵՐՈՒԿՆ ԻՐ ԳՈՐԾԸ ԳԻՏԻ

Ծերուկն իրենց ապրուստի միակ միջոցը՝ ձին, տանում է շուկա ու անմիտ փոխանակում անում` առաջնորդվելով իր պառավին ուրախացնելու երազանքով։ Ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ պառավը սարսափելի կբարկանա, նույնիսկ կքոթակի ծերուկին, իսկ եթե այդպես չեղավ, կտան մի պարկ ոսկի։
Իսկ ծերուկը վստահ է, որ կինը կհամբուրի և կասի՝ ինչ էլ ծերուկս անի, ամեն ինչ ճիշտ է:
Եվ ահա տանը ծերուկին անհամբեր սպասող անտեղյակ պառավի ձեռքերում է իրենց ճակատագիրը՝ կբարկանա՞ արդյոք, թե՝ ոչ…
 

Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Ձևավորումը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Կոմպոզիտոր՝ Արմեն Շահինյան
Երգերի բառերը՝ Սերգեյ Թովմասյանի
HAMAZGAYIN BAND-ի նվագակցությամբ