Մերսեդես

ԺԱՆՐ

Դրամա

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

60 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

14+

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Անուշ Ասլիբեկյանը արձակագիր, դրամատուրգ և թատերագետ է, արվեստագիտության թեկնածու,
դոցենտ: Ասլիբեկյանը հինգ գրքերի հեղինակ է: Ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել
են ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, լեհերեն, հունարեն, անգլերեն, հունգարերեն լեզուներով։ Նրա
պիեսները բեմադրվել են Երևանի պետական թատրոններում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

Մերսեդես
«Մերսեդես» պիեսը ներկայացնում է 1948 թ. ներգաղթյալների մի ամբողջ սերնդի ճակատագիրն ու
կյանքի դրաման Խորհրդային Հայաստանում: Ցեղասպանության հետևանքով Սալոնիկում հաստատված
հայ գաղթականների դուստրը՝ օրիորդ Զարուհին, գալով Հայաստան՝ ամբողջ կյանքում նամակագրական
կապ է պահպանում Հունաստանում մնացած մեծ քրոջ՝ Մերսեդեսի հետ: Շուտով Զարուհու համար
պարզ է դառնում, որ ագիտատորների նկարագրած դրախտային կյանքը Խորհրդային Հայաստանում
հեռու է իրականությունից՝ ստալինյան բռնադատումներ, աքսոր, հալածանք «ախպարների» նկատմամբ,
սրան գումարվում է նաև ընտանեկան դրաման: Սակայն Զարուհին, դիմակայելով ճակատագրի դառը
հարվածներին, շարունակում է ապրել իր պապերի բնօրրանում՝ պահպանելով մարդկային բարձր
որակները, հայրենասիրությունը և լավատեսությունը: Հայրենիք ունենալու համար չափից թանկ գին են
վճարում երկու քույրերը: Գործողությունները ավարտվում են Հայաստանի անկախության բաղձալի
լուրով:
Պիեսը հատկապես արդիական է այս օրերին, երբ մեր առջև կրկին ծառացել են ներգաղթի և անկախ
հայրենիքի պահպանման խնդիրները:


Դերասանների հետ աշխատանքը՝ Նարինե Գրիգորյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի