Անգլիական Նանա

ԺԱՆՐ

Դետեկտիվ

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

80 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

16+

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՝ ՄԱՐԳՐԻՏ ԴՅՈՒՐԱՍ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ՆԱՆԱ»

Մարգրիտ Դյուրասը /1914-1994/ֆրանսիացի անվանի գրող է, սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր։ Մեզանում Դյուրասն ավելի ճանաչելի է որպես «Հերոսիմա, իմ սեր» ֆիլմի սցենարի հեղինակ (ռեժիսոր` Ալեն Ռենե, 1959թ.)։ Դյուրասն իր ուրույն տեղն ունի ֆրանսիական գրականության մեջ, ունի իրեն հատուկ գրական խոսք ու բանակերտվածք։ 34 վեպերի հեղինակ է։ Համարվում է, որ նրա ամենահայտնի ստեղծագործությունը  «Սիրեկանը» պատմվածքն է, որն ընկալվում է որպես ինքնակենսագրական ստեղծագործություն։ Նկարահանվել են ոչ միայն Դյուրասի սցենարները, այլ նաև վեպերը ( «Ամբարտակ ընդդեմ խաղաղ օվկիանոսի», «Սիրեկանը»)։ Դյուրասն ուներ իր անձնական պատկերացումները, թե ինչպիսին պիտի լինի թատրոնը, կինոն, գրականությունը։

Այս տարի Ֆրանսիայում նշվում է Մարգրիտ Դյուրասի 110-ամյակը։

«Անգլիական նանա»

Քլեռ Լանը խոստովանում է, որ իր զարմուհի Մարի֊Թերեզ Բուսկեի սպանության հեղինակն ինքն է։ Սակայն այս կինը ոչ մի կերպ չի պատճառաբանում իր հանցանքը։ Պիեսում գործող անձինք երեքն են` Քլեռ Լանը, նրա ամուսին` Պիեռ Լանը և մի երրորդ կերպար, ում Դյուրասը անվանել է "Հարց տվող"։ Հարցազրույցի ձև կրող այս երկխոսությունները վեր են հառնում մի ամբողջ կյանք։ Դյուրասը թույլ չի տալիս լսող֊տեսնողին ձևավորել հիմնավոր կարծիք և, առավել ևս, հիմնավորել այս սպանությունը ըստ այդ կարծիքի։

Դերասաններ՝ Ալլա Սահակյան Ստեփան Ղամբարյան Հռիփսինե Շահինյան

Դերասանների հետ աշխատեց՝ Հռիփսիմե Շահինյանը

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Շահինյանի, Նունե Ղարիբյանի