«Է»

ԺԱՆՐ

Դրամա

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

40 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

12+

Ըստ Վլադիմիր Նաբոկովի

«Է»

«Է» /Աստվածային էություն/ ներկայացման հիմքում  Վլադիմիր Նաբոկովի «Բառը» պատմվածքն է։

Հանդիսատեսը ընկղմվում է հերոսի երազի մեջ, ով կորցրել է իր էությունը, ինքնությունը մերկացած՝  և՛ մարմնով, և՛ նյարդերով, «ոգեշնչված երազական հովերով» հայտնվում է դրախտում։ Նա փորձում է խոսել երկնայինների  հետ, պատմել այն մասին, որ «հեռու-հեռու» աստվածային աստղերից հրաշագույներից մեկում  մի երկիր կա՝ իմ երկիրը, որը խավարի մեջ, ուշագնաց, Աստծո օգնության կարիքն ունի։

Եվ ահա հրեշտակը նրա ականջին շշնջում է փրկության բառը․ «Մի պահ հրեշտակը իր հզոր թևերով գրկեց ինձ ու ասաց մեկ-միակ մի բառ»։

«Է»-ն  աղոթք -ներկայացում է։ Այն մտորում է ցավի ու տառապանքի մասին, հայրենիքի հանդեպ սիրո խոստովանություն է։

 

Դերերում

Մարիկա Դովլաթբեկյան

Կարեն Խաչատրյան

Անդրանիկ Միքայելյան, Հարություն Հովհաննիսյան

Ռոզի Աղաջանյան