Աելիտա Գևորգյան
Ծնվել է 1991թ-ին Երևան քաղաքում:
2009-2014թթ․ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։
2006-2008թթ աշխատել է ՀՀ ոստիկանության մշակույթի բաժին «Step&Heel» պարախումբում, որպես ստեպ պարուհի
2017թ․-ին աշխատել է «Դիմակ» թատերախումբ , որպես պարուսույց։
2016-2017թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում, որպես դերասանուհի։
2015-2019թթ. աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում, որպես դերասանուհի։
2021թ․-ից աշխատում է Թատրոն Կայարանում, որպես դերասանուհի, խորեոգրաֆ։
2021թ․-ից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն, որպես դերասանուհի։
Խաղացած դերերը թատրոնում՝
Գ.Գրիգորյան «Չարենցական»- Կապույտ աղջիկ
Բ.Բրեխտ «3գրոշանոց օպերա» - Բորդելի աղջիկ
Ն.Քուչակ «Հայրեններ» -Կին
Ա.Հարությունյան,Հ.Իսրայելյան «Միմոմանիա»- Արձան
Հ.Իսրայելյան «Վայ Վայ»- Կին
Հ.Թումանյան «Անուշ»- Գյուղացի աղջիկ
Ա․ Էյքբորն «Ննջասենյակային զավեշտ» -Ջեյն
Կ․ Քարաջյան «Անահիտ»- Անահիտ
Իլյա Մոշիցկի «Երեք գույն ծիրանագույն» -Աելիտա
Խաղացած դերերը կինոյում՝
«Սահմանին 2» - Դիպուկահար Լիլիթ /հեռուստասերիալ/