Ժաննա Վելիցյան
Ծնվել է 1994թ-ին Տաշիր քաղաքում։
2012-2016թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում /Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց/։ 2017թ-ից որպես հրավիրյալ դերասան աշխատել է Գոյ թատրոնում։ 2022թ-ից որպես հրավիրյալ դերասանուհի խաղում է Փոքր թատրոնում:
Նկարահանվել է մի քանի հեռուստատեսային նախագծերում
2017-ից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում որպես դերասանուհի:
Խաղացած դերերը թատրոնում՝
Մաքս Ֆրիշ «Սանտա Կրուզ» -Վիոլա
Վիգեն Չալդրանյան և Գուրգեն Խանջյան «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» -Այծեմնիկ
Օ‘ հենրի «... եվ նորից Գարուն» - Կին
Իլյա Մոշչիցկի- «Երեք գույ. ծիրանագույն» -Ժաննա
Ռ. Բրեդբերի «Խատուտիկի գինի» - Պարուհի
Խաղացած դերերը կինոյում`
«Hotel Grand» սիթ. քոմ
«Էլենի օրագիրը» /սերիալ/
«Սիրուն Սոնա»հ /սերիալ/
«Իշխանություն»
«Երկու պատշգամբ»
«Սաբոտաժ»