Իլյա Մոշչիսկի
«Մոռանալ»
«Մոռանալ» ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին:
Չորս դերասան բեմի վրա շարում են գրքեր՝ այդպիսով ուղղելով մեր միտքը Փարաջանովի « Նռան գույնը» ֆիլմի այն տեսարանին, երբ անձրևից հետո Սանահինի վանքի տանիքին փռված են գրքեր, որպեսզի չորանան:
Դերասանները դասավորում են գրքերը եւ զրուցում կյանքի, արվեստի, մահվան, սիրո, ցավի, Աստծո, նրբության ու հավերժության մասին: Իսկ երբեմն էլ ուղղակի լռում են: Փարաջանովն իր « Խոստովանանք» գրքի վերջին տեսարանում իրեն կոչում է « մարդ՝ ճշմարտության որոնումներում», ու այս բնորոշումը ներկայացմանը տալիս է ուղղություն. այն փորձում է մի փոքր մոտենալ ճշմարտությանը կամ իր գոյությամբ չափել հեռավորությունը ճշմարտության և իր միջև:
Գրքերի էջերը խշշում են քամուց, ու դա գեղեցիկ է:
Սերգեյ Իոսիֆի Փարաջանով. մարդ, ով ստեղծում էր գեղեցկություն հակաուտոպիստական Սովետական ռեժիմի օրոք: Ներկայացումը ընդունում ու փոխառում է Փարաջանովի աշխարհի հանդեպ վերաբերմունքը որպես արվեստի գործ: Սահմանում է իր շուրջ կյանքի փարաջանովյան օրենք՝ կարողանալ տեսնել ու ստեղծել գեղեցիկը նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում և վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ:
Դերերում՝
Անդրանիկ Միքայելյան
Ժաննա Վելիցյան
Մարիա Սեյրանյան
Աելիտա Գևորգյան
Բեմադրիչ՝ Իլյա Մոշչիցկի
Զգեստների նկարիչ՝ Սերգեյ Կրետենչուկ
Հեռախոս
(010) 501060
(094) 539415