
Կարմիր գլխարկ
ԺՈԵԼ ՊՈՄՐԱ
ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ
Թատերականացված ընթերցանություն
Կարմիր գլխարկը» ամենահին ու ամենատարածված հեքիաթներից է։ Այն ունեցել է 10-ից ավելի
տարբերակներ ու վերամշակումներ, որոնցից թերևս ամենահայտնին Շառլ Պերոյի տարբերակն է՝ գրված
1695թ-ին։
2004 թվականին ֆրանսիացի ճանաչված դրամատուրգ և ռեժիսոր Ժոել Պոմրան գրում և բեմադրում է
«Կարմիր գլխարկ»-ի իր տարբերակը, որն անմիջապես մեծ հաջողություն է ունենում և նոր ու որոշիչ էտապ
դառնում Պոմրայի ստեղծագործական կյանքում։ Իր տարբերակում հեքիաթը հասցեագրված չէ բացառապես
երեխաներին․ այն տարիքային սահամանափակում չի ճանաչում։
Հանրահայտ այս պատմությանն անդրադառնալով՝ հեղինակն այն մատուցում է ժամանակակից մարդու
դիտանկյունից՝ առաջ բերերով մերօրյա մարդու խնդիրները․ միայնակ ու բազմազբաղ մայր, նույնչափ միայնակ,
բայց նաև գրեթե լքված տատիկ, ժամանակակից երեխա, ով գիտի իր մտքերն ու տեսակետները հայտնել անգամ
իր ճանապարհին հանդիպած գայլին։
«Կարմիր գլխարկ»-ում Պոմրայի գեղարվեստական մեկնակետը երեք կանանց միայնության և երեք
սերունդների հերթափոխի հարցն է․ անդրադարձ է կատարվում նաև նրան, որ սերունդների այս
աստիճանակարգում խախտված են նրանց դերերը, և ինչ – որ բան «նրանց մղում է զբաղեցնելու մյուսի տեղը՝
կամ ստանձնելու մյուսի դերը փափագի ու վախի խառնուրդի մեջ»։ Այս կարճ պիեսում հեղինակը վարպետորեն
ներկայացնում է ճակատագրերի ու միայնությունների կրկնությունը, որը երեք սերունդներին ներառում է
չընդհատվող շրջապտույտի մեջ։
Կերպարների ու հարաբերությունների խորը վերլուծության միջոցով, հեղինակը ներկայացնում է բոլորիս քաջ
ծանոթ հերոսներին բոլորովին այլ լույսի ներքո, որտեղ հայելային էֆեկտի սկզբունքով հերոսներն ինչ – որ
չափով մեկը մյուսի արձագանքն են՝ տանը փակված աղջիկն ու տատիկը, հմայիչ ու սարսափազդու մայրն ու
գայլը։ Կարմիր գլխարկի ու իր մոր, տատիկի ու մայրիկի միջև նույն տարածությունն է և միևնույն լռությունը։
Պիեսը հասցեագրված է ընթերցող լայն շրջանակներին։
Թարգմանությունը Սաթէ Խաչատրյանի
Դերերում Տաթև Հովակիմյան
Լուսինե Մանուկյան
Քրիստինե Ասրյան
Գագիկ Մադոյան
Սարգիս Ռուստամյան
Դերասանների հետ աշխատեց Գայանե Անդրեասյանը:


Մնաց հնարավորություն
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր
բջջ․ հեռախոսին ուղարկված կոդը!




էլ. հասցին ուղարկված նամակը!
Կարող եք օգտվել առցանց վճարման եղանակից!
Անուն | Շարք | Տեղ | Գին | Ջնջել |
---|