Նարեկ Բաղդասարյան

 

Տեղեկատվություն

Դերասան

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1997-2005թթ սովորել է Բերդի 3-րդ միջնակարգ դպրոցում, 2005-06թթ` տեղի պետական վարժարանում և տեղափոխվել Երևան: 2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Սոս Սարգսյանի արվեստանոցում: 2009-2018թթ․ աշխատել է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում, 2010թ-ից` Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնում` որպես դերասան:Որպես հրավիրված դերասան աշխատել է նաև Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում,Հ․Մալյանի անվան թատրոնում և Ագորա թատերախմբում։ 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Ժան Ժակ Ռուսո» (Լյուդովիկոս), Ա.Պուշկինի «Մոցարտ և Սալյերի» (Մոցարտ),  Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» (Դավիթ), Մ.Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» (Ժորժ Միլոսլավսկի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Հ.Թումանյանի «Սասունցի Դավիթ» (Սասունցի Դավիթ), Գ.Բյուխների «Վոյցեկ» (Բժիշկ), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Արայիկ), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Օվին Վեբսթերն), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Հեղինակ), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Աբգար), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ծաղրածու, դերասան), Դ.Խարմսի «Լյու Բոֆ»,Գ.Խանջյանի «Արտավազդ Շիդար» (Գիսակ),  ըստ Աստվածաշնչի «Հովնան»(Հովնան), «Դիլեմա» (պարային ֆանտազիա), Վ․Սարոյանի«Քո կյանքի ժամերը »(Դադլի),Վ․Շեքսպիրի,Հ․Մյուլլերի«Համլետ machine» (Համլետ), Մ․Ֆրիշի «Սանտա Կրուս» (Պեդրո),Ժ․Փոմրայի «Սերը բավական չէ՞», Ս․Բենշեթրիի «Մինուս երկու» (Էրիկ «Ազնավուր» (Ազնավուր), Գի դը Մոպասանի «Փափլիկը» (Կորնյուդե) ,Օ'Հենրի «... և նորից գարուն »( Ջեյմս Դիլինգհեմ Յանգ,Դենվեր Դիք) և այլն:

   Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում,Լիբանանում,Էստոնիայում,Ռուսաստանում։Ինչպես նաև մասնակցել  է մի շարք միջազգային թատերական փառատոնների ՝«Мельпомена Таврии» (Խերսոն, Ուկրաինա) - Լյու բոֆ, «Встречи в России» (Սանկտ Պետերբուրգ,Ռուսաւտան) Հովնան,«Արմմոնո» (Երևան, Հայաստան) Համլետ machine, «У Золотых ворот» (Վլադիմիր, Ռուսաստան) Համլետ machine, «United solo» (Նյու Յորք,ԱՄՆ) Համլետ machine,«Atspyndis» (Վիսագինաս, Լիտվա) Համլետ machine,«Молдфест»(Քիշնև,Մոլդովա) Համլետ machine, «Sankryza» (Դրուսկինինկա,Լիտվա) Լյու Բյոֆ, «Театр. Территория единения» (Վլադիմիր, Ռուսաստան) Լյու բոֆ, «MigrActions» (Փարիզ,Ֆրանսիա) Համլետ machine,«Вдохновение» (Մոսկվա,Ռուսաստան) Լյու Բյոֆ,«Пять вечеров на Кипре» (Նիկոսիա,Կիպրոս) Լյու Բյոֆ, «Встречи в России» (Սանկտ Պետերբուրգ,Ռուսաւտան) Լյու Բյոֆ,«Չեխովյան փառատոն (Մոսկվա,Ռուսաստան), «Խաղաղօվկիանոսյան փառատոն»(Վլադիվոստոկ,Ռուսաստան)
2018 թվականին  «Համլետ machine» մոնոներկայացմամբ (բեմ․՝Արթուր Մակարյան) մասնակցել է Նյու Յորքում անցկացվող “United solo” միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոնին,որը աշխարհի ամենամասշտաբային մոնո-փառատոնն է,այսպիսով առաջին անգամ Հայաստանը ներկայացնելով Բրոդվեյյան բեմահարթակում։
2018 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի(«Տարվա լավագույն երիտասարդ դերասան»,«Համլետ machine»):2021 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (Տարվա լավագույն երիտասարդ դերասան,«Փափլիկ» Կորնյուդե):

Հեռախոս

(010) 501060
(094) 539415