Купить билет
Репертуар


Ռեմարկներ

Ամերիկացի գրող, դրամատուրգ, դերասան Իսրայել Հորովիցը ծնվել է 1939թ.-ին հրեաների ընտանիքում, Մասաչուսեթս նահանգի Ուեքֆիլդ քաղաքում։
13 տարեկանում գրել է իր առաջին վեպը: 17 տարեկանում գրել է առաջին պիեսը՝ «Վերադարձ», որը բեմադրվել է տեղի համալսարանում: Առաջին լուրջ հաջողությունը նրան բերեց «Հնդիկը ցանկանում է Բրոնքսը» պիեսը, որը 1966 թ. բեմադրվեց Էժեն Օ.Նեյլ թատրոնում՝ այդ ժամանակ դեռևս անհայտ Ալ Պաչինոյի մասնակցությամբ, նաև արժանացավ «Օբի» մրցանակին` լավագույն պիեսի համար։
Հորովիցը գրել է ավելի քան 70 պիես, որոնցից շատերը թարգմանվել և ներկայացվել են ավելի քան 30 լեզուներով: Հորովիցի ամենահայտնի պիեսներից է «Գիծը» (Line), որը 43 տարի շարունակ ցուցադրվել է Off-Off-Broadway-ում` դառնալով Նյու Յորքյան ամենաերկարակյաց պիեսը: Նրա մյուս հայտնի գործերն են՝ «Didascalies» /«Ռեմարկներ»/, «Կայանիր քո մեքենան Հարվարդի բակում», «Անգլերենի հիմնական դասը», «Այրի կնոջ կույր ժամադրությունը», «Ինչ են անում ամուր ցանկապատերը»...
Հորովիցն ասում է , - Ինձ հաճախ հարցնում են, թե իմ ստեղծագործություններից ո՞րն եմ նախընտրում։ «Ռեմարկները» /Didascalies/* համարյա միշտ երկրորդ տեղում են։ Այն մնում է իմ թատերական կյանքի լավագույն վերապրումներից։ «Ռեմարկներ»-ի ստեղծման գործում ինձ վրա մեծ ազդեցություն են թողել Եվրիպիդեսն ու Բեքեթը, բայց ես հույս ունեմ, որ հայտնագործությունը պատկանում է ինձ։"

Ռեմարկներ
Didascalies *

«Ռեմարկները» շատ հետաքրքիր դրամատուրգիական էքսպերիմենտ է։ Այն ինքնակենսագրական տարրեր ունի: Ռութը, Ռուբին և Ռիչարդը վերադառնում են իրենց ծնողների հուղարկավորությունից, որոնք մահացել են ավիավթարից։ Եղբայր և երկու քույր կրկին հանդիպում են իրենց մանկության տանը` մի վայրում, որից նրանք վաղուց հեռացել էին: Արդեն տարիներ է Նրանք չեն շփվում միմյանց հետ, և, նույնիսկ, ընտանեկան ողբերգությունը նրանց չի միավորում։ Այսպիսով` անհնար է դառնում դիալոգը։ Պիեսում դիալոգներ չկան։ Փոխարենը` կերպարները խոսում են ռեմարկներով /didascalies/, որը սովորաբար դրամատուրգը գրում է ռեժիսորի համար։ Նկարագրելով իրենց գործողությունները` նրանք կարծես ներկայացնում են իրենց հոգեվիճակը, իրենց վերաբերմունքը դիմացինին։ Նման մոտեցումը բերում է սուր հումոր ողբերգական իրավիճակի էության մեջ:

Թարգմանիչ՝ Հերմինե Առաքելյան

Դերերում՝
Գագիկ Մադոյան
Ալլա Սահակյան
Մարիա Սեյրանյան

Դերասանների հետ աշխատեցին՝
Նարինե Գրիգորյանը
Դավիթ Խալաթյանը


Դիդասկալիա (հին հուն. Ϫιδασκαλία բառացի «գիտություն», «ցուցում»)- ի սկզբանե անտիկ թատրոնում «բեմադրություն բեմի վրա» ու «ցուցումներ», որոնք տալիս էին պիեսների հեղինակները դերասաններին և խմբերգիչներին։

Ближайший

18+

Имя Ряд Место Цена Удалить
 
  Доступные билеты Цена Количество
Выберите количество и нажмите на кнопку продолжить

Телефон

(010) 501060
(094) 539415