Դասը

ԺԱՆՐ

Աբսուրդ

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

60 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

14+

Էժեն Իոնեսկոն (1909-1994) ռումինական ծագմամբ ֆրանսիական դրամատուրգ է՝ աբսուրդի թատրոնի հիմնադիրներից և խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Իր առաջին «Ճաղատ երգչուհին» պիեսում, նա պատկերում է խելագարված աշխարհը, իրականության փլուզումը։Դրան հաջորդում են «Դասը», «Աթոռներ», «Ռնգեղջյուր», «Թագավորը մեռնում է», «Ճամպրուկներով մարդը» և մյուս պիեսները։
Իրավիճակները, հերոսները, երկխոսությունները նրա պիեսներում ավելի երազային պատկերներ և ասոցիացիաներ ունեն, քան` առօրեական: Լեզուն, օգտվելով զվարճալի հակասություններից, ասացվածքներից և բառախաղերից, ազատվում է արդեն իսկ ծանոթ իմաստներից ու ասոցիացիաներից:
Իոնեսկոն հռչակում է. “Ռեալիզմը մնում է իրականությունից դուրս: Այն նեղացնում, գունազրկում և խեղաթյուրում է մարդուն` պատկերելով ավելի փոքր և օտարացած:
Ճշմարտությունը մեր երազանքների և երևակայության մեջ է… Իրական արարածը միայն առասպել է…”
Դրամատուրգը ձգտում է ստեղծել «վերացական թատրոն, մաքուր դրամա: Գտնել մի նոր, ազատ թատրոն: Թատրոն, որն ազատված է կողմնակալ մտքերից, ունակ է լինել ազնիվ՝ դառնալով ուսումնասիրության գործիք, բացահայտելով երևույթների թաքնված իմաստները»։
Իոնեսկոյի «Դասը» պիեսում աշակերտուհին անօգնական է ուսուցչի առաջ, անօգնական է օտար աշխարհայացքի ու լեզվամտածողության առաջ, ինչը «Դասը» կատակերգական դրամայում բռնության փոխաբերությունից աստիճանաբար վերածվում է իշխանության գործիքի, իսկ հետո...

Դերասանների հետ աշխատեց՝ Արման Նավասարդյանը