Նարեկ Բաղդասարյան

Ծնվել է 1990թ., Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում /Սոս Սարգսյանի արվեստանոց/:

2009-2018թթ աշխատել է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում, որպես դերասան։

2010թ-ից աշխատում է  Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնում` որպես դերասան: Որպես հրավիրված դերասան աշխատել է նաև ՀԹումանյանի անվան տիկնիկային թատրոնում,ՀՄալյանի անվան թատրոնում և Ագորա թատերախմբում։

2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Խաղացած  դերերը  թատրոնում`

Ա.Պուշկին «Մոցարտ և Սալյերի»- Մոցարտ 

Մ.Բուլգակով «Իվան Վասիլևիչ» -Ժորժ Միլոսլավսկի

Ա.Շիրվանզադե «Պատվի համար» -Սուրեն

Հ.Թումանյան «Սասունցի Դավիթ» -Սասունցի Դավիթ

Գ.Բյուխներ «Վոյցեկ» -Բժիշկ

Հ.Մաթևոսյան «Կայարան» -Արայիկ

Վ.Սարոյան  «Մի գավաթ բարություն» -Օվին Վեբսթերն

Վ.Շեքսպիր «Համլետ» -Ծաղրածու, դերասան

Դ.Խարմս «Լյու Բյոֆ»- տարբեր կերպարներ

Գ.Խանջյան «Արտավազդ Շիդար» -Գիսակ

ըստ Աստվածաշնչի «Հովնան»-Հովնան

«Դիլեմա» (պարային ֆանտազիա)

ՎՍարոյան «Քո կյանքի ժամեր» -Դադլի

ՎՇեքսպիր, ՀՄյուլլեր«Համլետ machine» -Համլետ

ՄՖրիշ «Սանտա Կրուս» -Պեդրո

ԺՓոմրա «Սերը բավական չէ՞» -Տարբեր կերպարներ

ՍԲենշեթրիի «Մինուս երկու» -Էրիկ

Ա․ Սահակյան «Ազնավուր» -Ազնավուր

Գի դը Մոպասան «Փափլիկը» -Կորնյուդե

Օ'Հենր «... և նորից գարուն »-Ջեյմս Դիլինգհեմ Յանգ,Դենվեր Դիք

Վուդի Ալեն  «Ճախրող լամպը»- Փոլ

Դեյվիդ Այվզ «Վեներան մուշտակով»-Թոմաս Նովաչեք

Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»-Դագլաս

 

2018 թվականին  «Համլետ machine» մոնոներկայացմամբ (բեմ՝Արթուր Մակարյան) մասնակցել է Նյու Յորքում անցկացվող United solo միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոնին,որը աշխարհի ամենամասշտաբային մոնո-փառատոնն է,այսպիսով առաջին անգամ Հայաստանը ներկայացնելով Բրոդվեյյան բեմահարթակում։

2018թ․ «Համլետ machine»  ներկայացման  մեջ  Համլետի դերակատարման համար արժանացել է  «Արտավազդ» մրցանակի, որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»:

2021թ․ «Փափլիկը» ներկայացման  մեջ  Կորնյուդեի դերակատարման համար արժանացել է  «Արտավազդ» մրցանակի, որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»:

2023թ․ «Խատուտիկի  գինի» ներկայացման  մեջ  Դագկաս Սփոլդինգի դերակատարման համար արժանացել է  «Արտավազդ» մրցանակի, որպես «Տարվա լավագույն  դերասան»: