ՍՈւՏ

 

Տեղեկատվություն

 

Ֆլորիան Զելլեր


Ֆլորիան Զելլերի 2011 թվականին գրված և մեծ հաջողություն ունեցած «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» պիեսին հաջորդում է «ՍՈՒՏ» - ը։ Երկու պիեսներն էլ գրվել են ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Արդիտիի համար։ Երկուսում էլ հերոսները կրում են նույն անունները։ Փոլը, Ալիսը, Միշելն ու Լորանսը ամուսիններ են և մտերիմ ընկերներ։ Բայց եթե առաջինում Զելլերը փորձում է ներկայացնել ճշմարտության անհնարինությունը, երկրորդում՝ սուտը դառնում ճշմարտությունն ասելու խայծ, որից անհնար է խուսափել։ Ստի գովքն անող և նրա կարևորությունն ամենայն պատասխանատվությամբ ընդգծող Պիեռը շատ արագ զղջում է թե՛ ստի, և թե՛ ճշմարտության համար։ Եվ օդից կախված է մնում փիլիսոփայակն մի հարց․ արդյո՞ք կարելի է ճշմարտությունն ասել սեփական կնոջը․․․ Հիշեցնենք, որ նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը Համազգային թատրոնի խաղացանկում է նախորդ թատերաշրջանից:

Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան
Դերերում՝ Նարինե Գրիգորյան, Դավիթ Հակոբյան, Մարիա Սեյրանյան, Սերգեյ Թովմասյան

Նկարիչ՝ Էդուարդ Հակոբյան
Զգեստների նկարիչ՝ ԷդՄան

Հեռախոս

(010) 501060
(094) 539415