Նորություններ

Ազնավուր

10-09-2019 18:04:44

Պրեմիերա!

ԱԶՆԱՎՈՒՐ
(համերգ ներկայացում, 2 գործողությամբ)

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։

Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ կյանքը լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և, վերջապես, հաղթանակով:
Ներկայացման ողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:

Բեմականացումը՝ Ալլա Սահակյանի

Դերերում՝ Նարեկ Բաղդասարյան
Ալլա Սահակյան
Ստեփան Ղամբարյան

Պարերի բեմադրությունը՝ Ինեսա Արձաքանցյանի

Դիտել

Հեռախոս

(010) 501060
(094) 539415