Գնել տոմս


Հայրը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միության հետ համատեղ ներկայացնում է Ֆլորիան Զելլերի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք։ «Հայրը», «Մայրը», «Որդին» պիեսների թատերականացված ընթերցումներին կհաջորդի «Սուտ» պիեսի առաջնախաղը, ինչպես նաև Ֆ․ Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը։ Հիշեցնենք, որ նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը Համազգային թատրոնի խաղացանկում է նախորդ թատերաշրջանից։

ՖԼՈՐԻԱՆ ԶԵԼԼԵՐ

Ֆլորիան Զելլերը ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ է՝ ծնված 1979 թվականին։ Նա հայտնի է դարձել իբրև վիպագիր՝ 22 տարեկանում գրելով իր առաջին վեպը՝ «Արհեստական ձյունը», որի համար ստացել է գրական մրցանակ։ Նրա մուտքը թատրոն «Ուրիշը» պիեսով էր՝ գրված 2004 թվականին։ Սակայն իբրև դրամատուրգ՝ Ֆլորիան Զելլերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Հայրը» պիեսով, որը թարգմանվել ու բեմադրվել է ավելի քան երեսուն երկրներում։
Զելլերը գրել է «Հայրը», «Մայրը», «Որդին» եռերգությունը, որում տեղ գտած պիեսները թեև սյուժետային առումով որևէ կապ չունեն մեկը մյուսի հետ, բայց ցույց են տալիս ընտանեկան հարաբերություններն այլ լույսի ներքո՝ ներկայացնելով ընտանիքի հենասյուն գլխավոր կերպարներին առանձին-առանձին և անդրադառնալով այն խնդիրներին, որոնց կարող են բախվել այս կերպարները։ Այս երեք պիեսները գրվել են 2010-2018 թվականների ընթացքում։

ՀԱՅՐԸ
«Հայրը» պիեսում, ինչպես վերնագիրն է հուշում, կենտրոնական կերպարն ընտանիքի հայրն է, ով այլևս չի տարբերակում իրականությունը հիշողությունից, հիշողությունը՝ երազից, երազը՝ ներկայից․․․ Այս պիեսում հոր ու աղջկա՝ Անի հարաբերություններն են։ Իրար հաջորդող տեսարանները մեզ են ներկայացնում քայքայվող իրականություն ու ոտքերի տակից սահող աշխարհը հոր աչքերով, հայր, ով ծերության հետ կորցրել է հիշողությունն ու իրականության հետ կապը, և ում երազանքը մանկություն վերադառնալն է՝ իր մորը կրկին հանդիպելու անհնարին երազանքով․․․

Դերերում՝ Դավիթ Հակոբյան,Վալենտինա Դավիթավյան, Վարշամ Գևորգյան, Արուսիկ Գրիգորյան, Նարինե Գրիգորյան
Դերասանների հետ աշխատեց՝ Սաթէ Խաչատրյանը

28 Նոյեմբեր Հինգշաբթի 19:00
16+
28
Նոյեմբեր
Հինգշաբթի
19:00

Անուն Շարք Տեղ Գին Ֆունկցիա
 
  Գին Քանակ
Մուտքի տոմս 800

Հեռախոս

(010) 501060
(094) 539415