Գնել տոմս
Խաղացանկ


Վեներան մուշտակով

10 Դեկտեմբեր Ուրբաթ 19:00

Ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ և վիպասան Դեյվիդ Այվզը (ծնվ. 1950 թ.) առավել հայտնի է իր կատակերգական մեկ գործողությամբ պիեսներով: The New York Times-ը 1997 թվականին նրան անվանել է «կարճ ձևի մաեստրո»: Այվզը նաև գրել է դրամատիկական պիեսներ, պատմվածքներ և սցենարներ, ադապտացրել 17-րդ և 18-րդ դարերի ֆրանսիական դասական կատակերգությունները և 33 մյուզիքլ Նյու Յորքյան Encores համար:

«Վեներան մուշտակով»

«Վեներան մուշտակով» պիեսը ակնառու օրինակ է, թե ինչպես կարող է թատրոնը օգտագործվել որպես սկզբնակետ, որտեղ կարելի է խոսել գենդերի, կարգավիճակի և ուժի մասին՝ բարդ հարաբերությունների պատկերման միջոցով, ուր իրականության և հորինվածքի միջև սահմաններն անորոշ են:
Պիեսում երիտասարդ դերասանուհին որոշում է ստանձնել գլխավոր դերը 19-րդ դարի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի «Վեներան մուշտակով» էրոտիկ վեպում: Քասթինգի ընթացքում ռեժիսորի հետ նա ընկնում է մի լարված «մուկն ու կատու» խաղի մեջ, որը ներկայացվում է մետա թատրոնի բարդ մոդելի միջոցով:

Թարգմանությունը` Սերժ Մելիք- Հովսեփյանի

Դերերում՝ Նարինե Գրիգորյան
Նարեկ Բաղդասարյան
Սարգիս Ռուստամյան

Դերասանների հետ աշխատեց՝ Սերժ Մելիք- Հովսեփյանը

Տոմսերի արժեքը՝ 1000 դր.

Մոտակա
10
Դեկտեմբեր
Ուրբաթ
19:00
18+
Տևողություն 60 րոպե

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը

Հեռախոս

(010) 501060
(094) 539415