
Դասը
Էժեն Իոնեսկոն (1909-1994) ռումինական ծագմամբ ֆրանսիական դրամատուրգ է՝ աբսուրդի թատրոնի հիմնադիրներից և խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Իր առաջին «Ճաղատ երգչուհին» պիեսում, նա պատկերում է խելագարված աշխարհը, իրականության փլուզումը։Դրան հաջորդում են «Դասը», «Աթոռներ», «Ռնգեղջյուր», «Թագավորը մեռնում է», «Ճամպրուկներով մարդը» և մյուս պիեսները։
Իրավիճակները, հերոսները, երկխոսությունները նրա պիեսներում ավելի երազային պատկերներ և ասոցիացիաներ ունեն, քան` առօրեական: Լեզուն, օգտվելով զվարճալի հակասություններից, ասացվածքներից և բառախաղերից, ազատվում է արդեն իսկ ծանոթ իմաստներից ու ասոցիացիաներից:
Իոնեսկոն հռչակում է. “Ռեալիզմը մնում է իրականությունից դուրս: Այն նեղացնում, գունազրկում և խեղաթյուրում է մարդուն` պատկերելով ավելի փոքր և օտարացած:
Ճշմարտությունը մեր երազանքների և երևակայության մեջ է… Իրական արարածը միայն առասպել է…”
Դրամատուրգը ձգտում է ստեղծել «վերացական թատրոն, մաքուր դրամա: Գտնել մի նոր, ազատ թատրոն: Թատրոն, որն ազատված է կողմնակալ մտքերից, ունակ է լինել ազնիվ՝ դառնալով ուսումնասիրության գործիք, բացահայտելով երևույթների թաքնված իմաստները»։
Իոնեսկոյի «Դասը» պիեսում աշակերտուհին անօգնական է ուսուցչի առաջ, անօգնական է օտար աշխարհայացքի ու լեզվամտածողության առաջ, ինչը «Դասը» կատակերգական դրամայում բռնության փոխաբերությունից աստիճանաբար վերածվում է իշխանության գործիքի, իսկ հետո...
Դերասաններ՝ Դավիթ Հակոբյան, Տաթև Ղազարյան, Հասմիկ Բաբայան
Դերասանների հետ աշխատեց՝ Արման Նավասարդյանը
25
Հինգշաբթի


Մնաց հնարավորություն
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր
բջջ․ հեռախոսին ուղարկված կոդը!



էլ. հասցին ուղարկված նամակը!
Կարող եք օգտվել առցանց վճարման եղանակից!
Անուն | Շարք | Տեղ | Գին | Ջնջել |
---|
Առկա տոմսեր | Գին | Քանակ |
