Կարեն Խաչատրյան

 

Տեղեկատվություն

Դերասան

Ծնվել է 1969թ. հուլիսի 7-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի յոթնամյա երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: 1991-95թթ սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական, 1996-2000թթ` ռեժիսորական ֆակուլտետում: 1992-96թթ աշխատել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1996թ-ից Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան է: Խաղացած ներկայացումներն են` Վ.Շեքսպիրի «Լիր արքա», Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք», Ռ.Ծատուրյանի «Նոր դարի հեքիաթ», «Հեքիաթն է կանչում», «Ծուղակ», «44 աստիճանի վրա», Է.Ռոստանի «Ռոմանտիկները», Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք», Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան», Բ.Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա», Մանիեյի «Բլեզ», Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» և այլն: 2003թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2008թ-ից` Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Մոսկվայի «Արմյանո-Ռոսս» և այլն: 2000թ. «Գուցե Փրկվենք» ներկայացման համար Իրանի «Իրանզամին» թատերական փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: Համազգային թատրոնում բեմադրել է Ե.Շվարցի «Կարմիր գլխարկ» և «Վիշապ» պիեսները: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Հեռախոս

(010) 501060
(094) 539415