Հարություն Սարգսյան

 

Տեղեկատվություն

Դերասան

Ծնվել է 1996թ-ի մայիսի 30-ին Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանում։ 2002-2010թթ.սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում։ 2010-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցը։ Համատեղ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական կուրսում։ 2014թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոց: 2014-2016թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում։ 2016թ. մասնակցել  քառօրյա պատերազմին։ Այնուհետև վերադաձել և շարունակել է ուսումը (ԵԹԿՊԻ) դերասանական բաժնում՝ Դավիթ Հակոբյանի և Արման Նավասարդյանի արվեստանոցում և 2019թ. ավարտել է Նարինե Գրիգորյանի արվեստանոցը։ 2019թ. աշխատում է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում որպես դերասան։ Մասնակցում է Համազգային թատրոնի «թատերականացված ընթերցանություն» ձևաչափին։ Խաղացած դերերից են ՝ Ժան Միշել Ռիբ «Թատրոն առանց կենդանիների» (Կոնֆերանսիե) Ժոել Փոմրա «Այդ երեխան» (Ոստիկան, Երեխա) Լևոն Մինասյան և Էստեր Մանն «Ժառանգորդը» (Լեոնարդ) Լևոն Շանթ «Ճամփուն վրա» (Սարիկյան)

Հեռախոս

(010) 501060
(094) 539415