Վիգեն Չալդրանյան

Վիգեն (Վաղարշակ) Հակոբի Չալդրանյան (դեկտեմբերի 261955Երևան,), հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը 2016 թվականի դեկտեմբերից։ 

Մրցանակներ

  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 4-րդ համամիութենական կինոփառատոն, Սվերդլովսկ1987։
  • FIPRESCI /Federation Internationale de la Presse Cinematographique/ մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 15-րդ միջազգային կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոն, Կիև, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին, Բիլբաոյի (Իսպանիա) միջազգային կինոփառատոն, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին (За яркий национальный колорит и талантливое отражение темы исторической памяти), Համամիութենական կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Միշել Լեգրանի անվան գլխավոր մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, 1-ին հայկական համազգային «Դեբյուտներ» կինոփառատոն, Երևան1993։
  • Չորս «Ոսկե արծիվ» մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն, 1993՝ «Լավագույն նկարչական աշխատանքի համար»։
  • «Ոսկե մրցանակ» «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոն, Տեխաս (ԱՄՆ), 1994։
  • Դիպլոմ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Մոսկվայի 18-րդ միջազգային կինոփառատոն, 1993։
  • FIPRESCI (Federation Internationale de la Presse Cinematographique) մրցանակ՝ Visual Fantasy and very personal look at the situation of an intellectual in the collapsed society, «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին, Կոտբուսի (Գերմանիա) միջազգային կինոփառատոն, 1998։
  • Դիպլոմ «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին (За личный вклад в искусство нашего времени, в поисках интеллектуального кино, за оригинальное воплощение движения жизни, видения людей и мира, за поэтическую красоту режиссеру фильма “Господи помилуй” г-ну Вигену Чалдраняну), Մինսկի միջազգային կինոփառատոն, 1998։
  • CNC (Centre Nationale Cinematographique) Մրցանակ Grand «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ «Լավագույն սցենարի համար», Ֆրանսիա1999։
  • ՀՀ մշակույթի նախարարության ընտրող հանձնաժողովը «Լռության սիմֆոնիա» ֆիլմը 2002-ին ներկայացրել է ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկարի» մրցանակաբաշխությանը 74-րդ՝ Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։
  •  «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ Հատուկ մրցանակ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին, Մինսկի 9-րդ միջազգային կինոփառատոն, 2002։
  • «Սայաթ-Նովա» մրցույթի մրցանակ «Լռության սիմֆոնիա» ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանին, Երևան2002։
  • «Բրոնզ» մրցանակ «Էմիլ Գազազ-ինքնադիմանկար» ֆիլմին, Հյուսթոն, Տեխաս (ԱՄՆ), 1998։
  • Հոլիվուդի քաղաքապետի Դիպլոմ-մրցանակ «Բարի գալուստ Հոլիվուդ» (Welcome Hollywood) - “We are honored to premier “The Priestess” in Hollywood”, Լոս Անջելես, 2007։
  • Գլենդեյլի քաղաքապետի գնահատագիր՝ Presents Special Commendation to Vigen Chaldranian “In Honor of your film “The Priestess” the first Armenian-American co-production in history”, Գլենդեյլ, 2007։
  • Կալիֆոռնիայի նահանգապետարանի 43-րդ շրջանի խորհրդի դիպլոմ «Քրմուհին» ֆիլմին՝ “Congratulations on your impressive accomplishment and best wishes as you continue your inspirational career”, California State Assembly, Forty-Third District, February 23, 2007.
  • ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի Հավաստագրեր «Քրմուհին» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին՝ «Տարվա լավագույն ռեժիսոր», Երևան, 2007։
  • Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Նույն տարում պարգևատրվել է Գիտությունների և արվեստների արևմտաեվրոպական ակադեմիայի «Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե աստղով» (Նիդերլանդներ), 2008։
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է «Լյուդովիկոս Երկրորդ Բավարացու Ոսկե Խաչ» մեդալին (Գերմանիա), 2009։
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) և կինոարվեստում ունեցած նշանակալից վաստակի համար պարգևատրել նույն ակադեմիայի «Թագ և Արծիվ» Պատվո մեդալով, 2010։
  • Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, 2010։
  • Գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է «Ֆրիդրիխ Շիլլեր» մեդալով, 2011։
  • Ծննդյան 55-ամյակի և ստեղծագործական կենսագրության 35-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների Ոսկե մեդալներին, 2011։
  • «Ձայն լռության» ֆիլմը Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնում արժանացել է բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, 2014։
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016: