Ալեքսանդր Գասպարյան

Ծնվել է 1974թ., Երևանում։

1991-1996թթ. սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ 

1995-1996թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։

1997թվականից մինչ օրս աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Թատրոնում խաղացած դերերի շարքում են՝ Քաղաքացի (Վիշապ), Իգոր (Օսկար), Չինովնիկ (Հոբելյան), Թաղման բյուրոյի աշխատակից (Խեղճ Պետրոս), Վարժապետ (Հացի խնդիր), Տելեգին (Քեռի Վանյա) և այլն։ 

Ալեքսանդր Գասպարյանը դերասանի վարպետություն և ռեժիսուրա է դասավանդում ԵԹԿՊԻ-ում։