Վանիկ Մկրտչյան

Ծնվել է 1950թ., Փոքր Արթիկում։

1978թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը և սկսել աշխատել Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում։

2008 թվականից որպես դերասան աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերն են՝ Արտաշես (Sale), Լուկա (Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը), Աղաջան (Հացի խնդիր), Ուոզեքք (Փրկության կղզի), Դերասան (Համլետ), Շառլեման (Վիշապը):

2010թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի Թատերական գործիչների միության ոսկե մեդալներով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով։

2011թ. Վանիկ Մկրտչյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։