Սերգեյ Թովմասյան

Ծնվել է 1960թ., Երևանում։

1981-1984թթ. սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում, 1984-1988թթ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Հ. Մալյանի անվան կինոդերասանի, ապա՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիաներում։ 

2002 թվականից աշխատում է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Լուկա Կուպելլո (Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը), Հեղինակ (Լյու-բոֆ), Ամուսին (Ախ, կանայք, կանայք), Մնացական (Խեղճ Պետրոս), Կյուրե (Ծուղակ), Տիբիա (Մարիանի քմայքները), Մարգար (Հացի խնդիր), Հայր Հոգան (Մի գավաթ բարություն) և այլն։

2013թ. Սերգեյ Թովմասյանը «Հացի խնդիր» ներկայացման մեջ Մարգարի դերակատարման համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի՝ որպես երկրորդ կարգի լավագույն դերասան։