Ստեփան Ղամբարյան

Ծնվել է 1983թ., Երևանում։

1989-1999թթ. սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում։ 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Սոս Սարգսյանի կուրսում։ 2005-2009թթ աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում որպես առաջատար պարող և Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան։ 

 2001 թվականից որպես դերասան աշխատում է Համազգային թատրոնում։ Խաղացած դերերի շարքում են՝ Գիլդենշտերն (Համլետ), Հենրի Պերկինս (Ջեք-փոթ), Քահանա (Հացի խնդիր), Զարեհ (Արտավազդ Շիդար), Ուոլթեր (Երեքգրոշանոց օպերա), Սպա (Շխոնց Միհրան) և այլն։ 

Ստեփան Ղամբարյանը նաև բեմադրել է «Օսկար», «Բլեզ», «Ջեք-փոթ», «Համլետ» և մի շարք այլ ներկայացումների պարերը։

Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի։