Ալլա Սահակյան

Ծնվել է 1982թ․, Երևանում։

2003թ․ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը (Սոս Սարգսյանի արվեստանոց), 2009թ․՝ Կոմիտասի անվ․ Երևանի պետական կոնսերվատորիան։

2003թ․ առ այսօր Ալլա Սահակյանն աշխատում է Համազգային թատրոնում որպես դերասանուհի։ Մարմնավորած դերերն են՝ Տիգրանուհի (Շխոնց Միհրան), Աննա-Մարի (Ախ, կանայք, կանայք), Նինուչա (Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը), Էսթեր (Վառվող մոմեր), Ընկերուհի (Վիշապը), Վիվիեն Մըք Քեչըն (Փրկության կղզի), Պոլի (Երեքգրոշանոց օպերա), Ելենա Անդրեևնա (Քեռի Վանյա), Բետի (Ջեք-փոթ

Նկարահանվում է նաև ֆիլմերում։ 

2011թ․ Ալլա Սահակյանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի՝ «Մշակույթի ասպարեզում ներդրած ավանդի համար»։