Արման Նավասարդյան

Ծնվել է 1982թ․, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

2003թ․ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։

2005 թվականից աշխատում է Համազգային թատրոնում որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Արտավազդ (Արտավազդ Շիդար), Պոլոնիուս (Համլետ), Խմբապետ (Շխոնց Միհրան), Սիմոն (Հացի խնդիր), Քաղաքագլուխ (Վիշապը), Միլիցիոներ (Կայարան), Կիրակոս (Անբան Հուռի), Բերգամեն (Ռոմանտիկներ), Լուի Սաբատյե (Ախ, կանայք, կանայք), Պողոս (Խեղճ Պետրոս), Դեն Հիլբոյ (Մի գավաթ բարություն), Սիմոն (Հացի խնդիր), Ջութակահար, Տատիկ (Լյու-բոֆ), Արթուր Էփլգարդ (Փրկության կղզի) և այլն։

2015թ. Արման Նավասարդյանն արժանացել է Հայաստանի Թատերական գործիչների միության «Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի»։  

Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Երևանի թիվ 1 տարածաշրջանայի քոլեջում։