Купить билет
Репертуар


Մեր փոքրիկ քաղաքը

13 Декабрь Вторник 19:00

Թորնթոն Ուայլդեր
/1897թ.-1975թ./ամերիկյան արձակագիր, դրամատուրգ, էսսեիստ, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր: Վեպերից են` «Կաբալա», «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» /Պուլիտցերյան մրցանակ, 1928թ., էկրանավորվել է 3 անգամ/, «Անդրոսցի կինը», «Երկինքն իմ նշանակման վայրն է», «Մարտյան իդոսներ», «Ութերորդ օրը», «Թեոֆիլ Նորթ» ։ Պիեսներից են` «Մեր փոքրիկ քաղաքը» / Պուլիտցերյան մրցանակ, 1938թ., էկրանավորվել է/, «Վաճառականը Յոնքերսից», «Խնամախոսուհին» /որի հիման վրա հետո ստեղծվել է «Հելլո, Դոլլի» մյուզիքլը/։
Թորնթոն Ուայլդերի ստեղծագործություններին բնորոշ են ռեալիստական մեծ ընդգրկումներն ու փիլիսոփայական ընդհանրացումները։

«Մեր փոքրիկ քաղաքը»
Գործողությունները տեղի են ունենում 1901-1913 թվականներին՝ Գրովերս Քորներս գավառական քաղաքում: Պիեսը մտածված է որպես ներկայացում ներկայացման մեջ և, ըստ հեղինակի, պետք է բեմադրվի առանց վարագույրի և գրեթե առանց դեկորացիաների: Բեմադրական մասի վարիչը հայտարարում է հանդիսատեսին, որ հիմա իրենց կներկայացվի Թորնթոն Ուայլդերի «‎Մեր փոքրիկ քաղաքը»‎ պիեսը, հետո պատմում քաղաքի մասին և ներկայացնում գլխավոր կերպարներին:

Թարգմանիչ՝ Հասմիկ Մարտիրոսյան

Դերերում՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյան, Միլենա Ղազարյան, Հարություն Սարգսյան, Վարշամ Գևորգյան, Ալլա Սահակյան, Գագիկ Մադոյան, Քրիստինե Ասրյան, Սարգիս Ռուստամյան, Սարգիս Շողունց, Զարա Հակոբյան, Լիլի Գալստյան, Ստեփան Հովհաննիսյան, Գևորգ Մարգարյան

Դերասանների հետ աշխատեց՝ Տաթև Ղազարյանը

Ближайший
Премьера
13
Декабрь
Вторник
19:00
10+
Продолжительность 60 минут

Имя Ряд Место Цена Удалить
 
  Доступные билеты Цена Количество
Выберите количество и нажмите на кнопку продолжить

Телефон

(010) 501060
(094) 539415