Սև կատու

GENRE

հոգեբանական թրիլեր

DURATION

60 minutes

AGE RESTRICTION

18+

Ներկայացման կամերային տարածքում գոյություն ունեն միայն երկուսը՝ Հերոսը և նրա Ալտեր էգոն։ Մեկ անհատականության երկու կողմերն անդադար պայքարում են իրականությունը սահմանելու իրավունքի համար։ Աստիճանաբար ջնջվում են ճշմարտության և խելագարության, մեղքի և պատժի, մարդու և նրա ներքին դևի միջև եղած սահմանները։

Եվ հենց այդ պահին բացահայտվում է ամենասարսափելի ճշմարտությունը․ ամենամեծ աղետի աղբյուրը միշտ եղել է մարդու ներսում։

Բեմադրիչ՝ Զառա Անտոնյան
Դերերում՝ Անդրանիկ Միքայելյան, Մարիկա Դովլաթբեկյան

Երաժշտական ձևավորում և կատարում՝ Ջեմմա Մինասյան
Բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան
Վիդեոպրոեկցիա՝ Նիկիտա Մոնախով
Տեքստի մշակումը՝ Նունե Վարդանյանի