ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓԸ

ԺԱՆՐ

Տեսարաններ և վարիացիաներ

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

60 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

16+


ՖՐԵԴՐԻԿ ԲՐԱՏԲԵՐԳ 

 

Ֆրեդրիկ Բրատբերգը ծնվել է 1978թ․ Նորվեգիայում։ Ուսանել է կոմպոզիտոր Վոլֆգանգ Պլագեի մոտ։ Մինչև 2008 թ․ աշխատել է որպես կոմպոզիտոր։ Նրա ստեղծագործությունները ներառում են երգչախմբային գործերից մինչև օպերային և նվագախմբային։ 2004թ․ դրամատուրգ Լանս Վուլավերի հետ գրել է “Սիրտը դռան շեմին” պիեսը, որը բեմադրվել է Կանադայում։  Բրատբերգի դեբյուտը որպես դրամատուրգ  եղել է “Ինչ-որ մեկը ծեծում է դուռը, Ամադե՛ուս” պիեսը, որը ներկայացվել է Օսլոյի ուսանողական թատրոնում։ Մեկ տարի անց նրա “Այց Հանսենների տուն ժամը 6։30” պիեսը ներառվել է Ժամանակակից նորվեգական դրամատուրգիայի փառատոնի խաղացանկում։ Ռավելի “Բոլերո”-ի կառուցվածքով գրված այս աբսուրդային պիեսը պատմում է օտարատյաց մի ընտանիքի մասին, ում հյուր պիտի գա մի մուսուլման:

2012թ. «Վերադարձը» պիեսի համար նա ստացել է Իբսենի  անվան հայտնի մրցանակը։ 

Նրա “Խոտեր։ Սալահատակ։ Բաժակ։” պիեսը պատմում է երիտասարդ մի զույգի մասին, որը տեղափոխվում է գյուղական միջավայր՝ ճաշակելու անխռով կյանքի պտուղները։ 

2015 թ․ Բրատբերգը գրել է “Մոր երեխայի հայրը” պիեսը, որի թատերականացված ընթերցանությունը կայացել է Օսլոյի ազգային թատրոնում։ 


 

  ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓԸ

 

Մի ընտանիքի 3 տարբեր սերունդ՝ պապն ու տատը, դուստրն ու նրա ամուսին Մագնուսը և փոքրիկ թոռնիկ Ֆրիդան մի քանի օրով մեկնում են ծովափնյա մի փոքրիկ տուն՝ իրենց ամառային հանգիստը միասին անցկացնելու։ Գյուղական խաղաղ միջավայր է՝ բնություն և ծով, որտեղ բոլորն էլ երջանիկ են։ Բայց շատ արագ տեսարանները քանդվում են այն պահից, երբ Մագնուսը ցանկություն է հայտնում Ֆրիդային Հարավային ափ տանելու։ Պիեսի սկզբում տիրող խաղաղ և աշխույժ տրամադրությունը հետզհետե փոխվում է՝ դառնալով լարված ու տագնապ հարուցող։ Կրկնությունների խաղն ու տեքստային վարիացիաները նմանվում են երաժշտական ստեղծագործության ռիթմային փոփոխությունների, որոնք ի զորու են ազդելու հանդիսատեսի զգայարանների վրա։

 

Թարգմանությունը՝ Լուսինե Մուսախանյանի

 

Դերասաններ՝

Գագիկ Մադոյան

Զառա Հակոբյան

Մարիա Սեյրանյան

Հայկ Պետրոսյան