Արմեն Վաղարշակյան

Ծնվել Է 1982թ., Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում:

2003-2007թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Սոս Սարգսյանի կուրսում:

2009թ. ընդունվել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն որպես ռեժիսորի օգնական: 2011-2015թթ. ին նույն թատրոնում աշխատում է որպես բեմադրական մասի վարիչ։

2015 թվականից աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝ որպես բեմադրական մասի վարիչ: