Մանե Մկրտչյան

Ծնվել է 1984թ.:

2000-2006թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնում։

2004-2009թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում և Հայաստանի Թատերական գործիչների միությունում։

2008թ. մասնակցել է USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։ 

2009-ից առ այսօր աշխատում է  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

2012թ. որպես Բրիտանական խորհրդի «Մշակութային միջազգային առաջնորդության» ծրագրի հաղթող անցել է անհատական վերապատրաստման ծրագիր Լոնդոնում։ 

2014թ. աշխատում է Համազգային թատրոնում։ 

Արվեստագիտության թեկնածու է, տասնյակ գիտական հողվածների հեղինակ։