Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: 1997-99 թթ. պարել է Վ.Խանամիրյանի ղեկավարած «Սեբաստիա» պարախմբում: 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի առաջնագծում (Տավուշի մարզ, գյուղ Չինարի)։ 2002-06 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2005 թ. Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդում ներկայացրել է ԵԹԿՊԻ-ն: 2006-08 թթ. ղեկավարել է ԵԹԿՊԻ ուսանողական խորհուրդը, հանդիսացել ԵԹԿՊԻ կառավարման խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի անդամ: 2006-10 թթ. սովորել է ԵԹԿՊԻ թատրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան): 2006-07 թթ. հանդիսացել է ԵԹԿՊԻ «Արվեստ» ուսանողական ամսագրի թողարկման գլխավոր պատասխանատուն։ 2008 թ. հիմնադրել է «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնը: 2008-10 թթ. ԵԹԿՊԻ կինոարվեստի ամբիոնում դասավանդել է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկան։ 2008-09 թթ. եղել է «TV 5» հեռուստաընկերության լրատվական բաժնի միջազգային լուրերի պատասխանատու և մեկնաբան: 2009-11 թթ. հանդիսացել է «Թատրոն Իքս» հանրապետական թատերական փառատոնի գլխավոր պրոդյուսերը, ՀՀ ազգային թատերական ստեղծագործական միավորման վարչության անդամ և գլխավոր պրոդյուսերը: 2010 թ. եղել է ԱՊՀ անդամ երկրների «Reading Fest» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային բաց փառատոնի գլխավոր պրոդյուսերը: 2010-11 թթ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես «Երիտասարդության կենտրոն» հեռուստանախագծի հեղինակ-վարող, իսկ 2012-13 թթ. նույն հեռուստաընկերությունում եղել է «Մշակութային շրջանակ» հեռուստանախագծի հեղինակ-վարողը: 2012 թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրենն է: 2013 թ. տնօրինել է Այվազյանական թատերական հանրապետական փառատոնը: 2013 թ. հիմնադրել և տնօրինում է «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը: 201 4թ. հանդիսացել է ՀՀ և Վրաստանի մշակույթի նախարարությունների կազմակերպած Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգի գործադիր պրոդյուսերը։ 2015 թ-ից ԵԹԿՊԻ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում) ամբիոնում դասավանդում է «Միջոցառումների կառավարում» և «Հռետորական արվեստ» առարկաները։ 2014-16 թթ. սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ (PR)» բաժնի մագիստրատուրայում։ 2016-2017 թթ. Երևանի մշակույթի պետական քոլեջում դասավանդել է «Հեռուստածրագրերի և հեռուստահաղորդումների ռեժիսուրա» առարկան։ 2016 թ. ընտրվել է Երիտասարդ ստեղծագործողների միության նախագահ։ 2016 թ. նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համակարգող։

 

"/> Էրիկ Բարսեղյան

Էրիկ Բարսեղյան

Ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: 1997-99 թթ. պարել է Վ.Խանամիրյանի ղեկավարած «Սեբաստիա» պարախմբում: 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի առաջնագծում (Տավուշի մարզ, գյուղ Չինարի)։ 2002-06 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2005 թ. Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդում ներկայացրել է ԵԹԿՊԻ-ն: 2006-08 թթ. ղեկավարել է ԵԹԿՊԻ ուսանողական խորհուրդը, հանդիսացել ԵԹԿՊԻ կառավարման խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի անդամ: 2006-10 թթ. սովորել է ԵԹԿՊԻ թատրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան): 2006-07 թթ. հանդիսացել է ԵԹԿՊԻ «Արվեստ» ուսանողական ամսագրի թողարկման գլխավոր պատասխանատուն։ 2008 թ. հիմնադրել է «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնը: 2008-10 թթ. ԵԹԿՊԻ կինոարվեստի ամբիոնում դասավանդել է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկան։ 2008-09 թթ. եղել է «TV 5» հեռուստաընկերության լրատվական բաժնի միջազգային լուրերի պատասխանատու և մեկնաբան: 2009-11 թթ. հանդիսացել է «Թատրոն Իքս» հանրապետական թատերական փառատոնի գլխավոր պրոդյուսերը, ՀՀ ազգային թատերական ստեղծագործական միավորման վարչության անդամ և գլխավոր պրոդյուսերը: 2010 թ. եղել է ԱՊՀ անդամ երկրների «Reading Fest» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային բաց փառատոնի գլխավոր պրոդյուսերը: 2010-11 թթ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում որպես «Երիտասարդության կենտրոն» հեռուստանախագծի հեղինակ-վարող, իսկ 2012-13 թթ. նույն հեռուստաընկերությունում եղել է «Մշակութային շրջանակ» հեռուստանախագծի հեղինակ-վարողը: 2012 թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրենն է: 2013 թ. տնօրինել է Այվազյանական թատերական հանրապետական փառատոնը: 2013 թ. հիմնադրել և տնօրինում է «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը: 201 4թ. հանդիսացել է ՀՀ և Վրաստանի մշակույթի նախարարությունների կազմակերպած Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգի գործադիր պրոդյուսերը։ 2015 թ-ից ԵԹԿՊԻ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում) ամբիոնում դասավանդում է «Միջոցառումների կառավարում» և «Հռետորական արվեստ» առարկաները։ 2014-16 թթ. սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ (PR)» բաժնի մագիստրատուրայում։ 2016-2017 թթ. Երևանի մշակույթի պետական քոլեջում դասավանդել է «Հեռուստածրագրերի և հեռուստահաղորդումների ռեժիսուրա» առարկան։ 2016 թ. ընտրվել է Երիտասարդ ստեղծագործողների միության նախագահ։ 2016 թ. նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համակարգող։