Գայանե Անդրեասյան

Ծնվել է 1949թ., Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը։

1973-1976թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի գրադարանում։

1977-1992թթ. եղել է Հայաստանի Ժուռնալիստների տան փոխտնօրենը։ 

1992թ. առ այսօր աշխատում է Համազգային թատրոնում որպես խմբի վարիչ։

2004թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության մրցանակի։