Վարդան Մկրտչյան

Ծնվել է 1982թ., Երևանում։

2003թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։

2000-2008թթ. աշխատել է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Չիփ («Գուցե փրկվենք»), Չելիո («Մարիանի քմայքները»), Դանիել («Ծուղակ»), Չարենց («Չարենցի ուղղիչ տունը»), Դաշույն Մեք («Երեքգրոշանոց օպերա»)։ 

2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին։

2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։ 

2008-2009թթ. արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում։

2009թ. Վարդան Մկրտչյանը Համազգային թատրոնի տնօրենն է։

Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։