Купить билет


Սուտ

Ֆլորիան Զելլեր

ՍՈՒՏ
Ֆլորիան Զելլերի 2011թվականին գրված և մեծ հաջողություն ունեցած «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ» պիեսին հաջորդում է «ՍՈՒՏ» - ը։ Երկու պիեսներն էլ գրվել են ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Արդիտիի համար։ Երկուսում էլ հերոսները կրում են նույն անունները։ Փոլը, Ալիսը, Միշելն ու Լորանսը ամուսիններ են և մտերիմ ընկերներ։ Բայց եթե առաջինում Զելլերը փորձում է ներկայացնել ճշմարտության անհնարինությունը, երկրորդում՝ սուտը դառնում ճշմարտությունն ասելու խայծ, որից անհնար է խուսափել։ Ստի գովքն անող և նրա կարևորությունն ամենայն պատասխանատվությամբ ընդգծող Պիեռը շատ արագ զղջում է թե՛ ստի, և թե՛ ճշմարտության համար։ Եվ օդից կախված է մնում փիլիսոփայակն մի հարց․ արդյո՞ք կարելի է ճշմարտությունն ասել սեփական կնոջը․․․ Հիշեցնենք, որ նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը Համազգային թատրոնի խաղացանկում է նախորդ թատերաշրջանից:

Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան
Դերերում՝ Նարինե Գրիգորյան, Դավիթ Հակոբյան, Մարիա Սեյրանյան, Սերգեյ Թովմասյան

Նկարիչ՝ Էդուարդ Հակոբյան
Զգեստների նկարիչ՝ ԷդՄան

Տոմսի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ:

15 Ноябрь Пятница 19:00
16+
15
Ноябрь
Пятница
19:00

Имя Ряд Место Цена Функция
 
  Цена Количество
Входной билет 800

Телефон

(010) 501060
(094) 539415