Купить билет


«Այդ երեխան»

«Այդ երեխան»
/թատերականացված ընթերցանություն/

ԺՈԵԼ ՓՈՄՐԱ
Ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ Ժոել Փոմրան ծնվել է 1963թ. Ռոան քաղաքում։ 1990թ.-ին նա հիմնադրում է սեփական «Լուի Բրույար» թատերախումբը, որը չունենալով սեփական տարածք՝ բեմադրություններ է անում ֆրանսիական տարբեր քաղաքների թատրոնների բեմերում։ Փոմրան համարվում է 2006 թ.-ի Ավինիոնի թատերական փառատոնի սենսացիա, որին ներկայացված էին վերջինիս 3 պիեսները՝ «Աշխարհում» ( Au monde), «Կարմիր գլխարկը» ( Le petit Chaperon rouge) և «Վաճառականները» ( Les marchands):
2007թ.-ին Փոմրան արժանացել է Գրան-Պրի մրցանակի դրամատուրգիայի ասպարեզում՝ «Վաճառականները» պիեսի համար։

Նրա «Այդ երեխան» պիեսը ծնվել է Նորմանդիայի արվարձաններում հանդիպած մի քանի աղքատ կանանց հետ զրույցների ընթացքում։ Զրույցների թեման ժամանակակից ընտանիքն ու ծնող լինելու գաղափարներն էին։ Ավելի ուշ Փոմրան վերափոխեց այդ զրույցները՝ դարձնելով պիես, որը բաղկացած է ժամանակակից ընտանեկան կոնֆլիկտներից։

դերասաններ՝ Նարինե Գրիգորյան, Սերգեյ Թովմասյան, Տաթև Ղազարյան, Վարշամ Գևորգյան, Ռուզաննա Պետրոսյան, Արմինե Ալեքսանյան,Հարություն Սարգսյան

դերասանների հետ աշխատեց՝ Տաթև Ղազարյանը

20 Ноябрь Среда 19:00
16+
20
Ноябрь
Среда
19:00

Имя Ряд Место Цена Функция
 
  Цена Количество
Входной билет 800

Телефон

(010) 501060
(094) 539415